Գնաճ Հայաստանում․ ի՞նչն է թանկացել նոյեմբերին (Տվյալներ)
2025 թվականի նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 3.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկ ամսվա կտրվածքով գներն աճել են 0.6%-ով։ Հիմնական թանկացումները վերաբերում են պարենային ապրանքներին, հատկապես՝ յուղերին, ձկնամթերքին և մսամթերքին։
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Պարենային ապրանքներ (+3.8%)
Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները մեկ տարում աճել են 3.8%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 1.3%-ով։
Առավել զգալի թանկացումներն ըստ խմբերի․
- Յուղեր և ճարպեր՝ +11.5%
- Արևածաղկի բուսայուղ՝ +15%
- Կարագ՝ +11.9%
- Մարգարին՝ +5.3%
- Ձուկ և ծովամթերք՝ +14.9%(իշխանը թանկացել է 13.7%-ով)։
- Սուրճ, թեյ, կակաո՝ +10.3%
- Կակաո՝ +30%
- Սուրճ՝ +10.7%
- Մսամթերք՝ +3.8%
- Գառան միս՝ +13.5%
- Խոզի միս՝ +9.9%
- Տավարի միս՝ +4.2%
- Թռչնամիս՝ +1.8%
Այլ թանկացումներ
- Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ +3.5%(հնդկաձավարը՝ +7.9%, ալյուրը՝ +4.8%, հացը՝ +3%)։
- Կաթնամթերք, պանիր և ձու՝ +4.8%(թթվասերը՝ +8.6%, մածունը՝ +7.3%, պանիրը՝ +3.4%, ձուն՝ +3%)։
- Շաքար և քաղցրավենիք՝ +6.9%(ընդ որում շոկոլադը թանկացել է 12.2%-ով, իսկ շաքարավազն էժանացել է 1%-ով)։
- Ալկոհոլային խմիչքներ՝ +4.3%։
- Ծխախոտային արտադրանք՝ +8.5%։
Ի՞նչն է էժանացել
Միակ ապրանքախումբը, որտեղ տարեկան կտրվածքով գրանցվել է գնանկում, բանջարեղենն է՝ -7.8%։ Սակայն հարկ է նշել, որ մեկ ամսվա կտրվածքով (հոկտեմբերի համեմատ) բանջարեղենը թանկացել է 8.6%-ով՝ սեզոնայնությամբ պայմանավորված։
Ոչ պարենային ապրանքներ
Ոչ պարենային ապրանքների շուկայում գները տարեկան կտրվածքով աճել են 1.2%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.5%-ով։

