Եվս մեկ եվրոպական քաղաք. Wizz Air-ը նոր չվերթ է բացում Երևանից
Ուրախալի լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել ու հատկապես նախընտրում են եվրոպական ուղղությունը: Wizz Air ավիաընկերությունը 2026թ. հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա — Երևան- Բրատիսլավա երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:
Հիշեցնենք, հոկտեմբերից Wizz Air-ը 8 նոր ուղղություն գործարկեց դեպի Եվրոպա՝ Պրահա, Համբուրգ, Նեապոլ, Փարիզ Բովե, Պաֆոս, Բարի, Բուխարեստ, Մեմինգեն:

