Երևանը առաջատարն է, Վայոց Ձորը՝ վերջինը. ինչպիսի՞ն էր սեպտեմբերը անշարժ գույքի շուկայի համար
Ամառվանից հետո հանրապետության բոլոր ոլորտներում գրեթե ակտիվություն է նկատվում: Բացառություն չէ նաև անշարժ գույքի շուկան:
2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկան նկատելի աճ է գրանցել: Ամառային անկումից հետո առքուվաճառքի գործարքների թիվն աճել է, ինչը վկայում է ինչպես գնորդների, այնպես էլ կառուցապատողների ակտիվության աճի մասին:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամսվա ընթացքում երկրում կատարվել է 5,587 գործարք՝ 2024 թվականի սեպտեմբերի 4,643-ի և 2025 թվականի օգոստոսի 4,542-ի համեմատ:
Գործարքների մեծ մասը կատարվել է Երևանում՝ 2,195 գործարք կամ ընդհանուր թվի 39.3%-ը: Ցանկի վերջին հորիզոնականում Վայոց Ձորն է, որտեղ գրանցվել է ընդամենը 67 գործարք (1.2%):
Ինչ վերաբերում է գործարքների ծավալին, ապա ամենից շատ մարդիկ բնակարանային գործարքներ են կատարել՝ 2,185 (39%): Երկրորդ տեղում հողամասերի վերաբերյալ կնքված գործարքներն են՝ 1907 (34.1%), այնուհետև առանձնատները՝ 744 (13.3%), ավտոտնակները՝ 542 (9.8%), հասարակական շենքերը՝ 157 (2.9%) և արդյունաբերական օբյեկտները՝ 52 (0.9%):

