Հայաստանը 170,3 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի համալրման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրո վարկ կվերցնի պետական բյուջեի համալրման համար։ Համաձայնագրի նախագիծն հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Վարկը կունենա նաև բարեփոխումների ծրագիր, որը կազմվել է ՀՀ կառավարության առաջարկով` տնտեսության առողջացման համար:

Մասնավորապես այս ծրագրով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, կընդունվի «Ներդրումների մասին» օրենքի նոր փոփոխությունները, որը լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնի ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները:

Աշխատանքի մյուս ուղղությունը լինելու է կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը, այդ թվում՝ բիզնեսի համար կներդրվի ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագիր։

Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: