Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանիից ներկրումների ծավալների վերաբերյալ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։ Հրապարակվել են նաև Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։

Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք։

ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով  Ադրբեջանի Հանրապետության տարածքով  տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել  են 2025 թվականի նոյեմբերի 6-ին:

«Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ,  68 տոննա հնդկացորենի ձավար:

Իսկ  Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի  ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով,  3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից: