Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է
Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. հունվար–դեկտեմբեր ամիսներին նվազել է 29%–ով` կազմելով 8 տրլ 281.7 մլրդ դրամ։ Այս տվյալները ներկայացնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն:
Ամփոփելով 2025 թվականը, տեսանելի է, որ արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով` կազմելով 3 տրլ 243.1 մլրդ դրամ, իսկ ներմուծումը` 23,6%–ով` կազմելով 5 տրլ 38.6 մլրդ դրամ։
Սակայն տարեվերջյան դինամիկան այլ տեսք ունի։ 2025 թվականի դեկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 32%-ով և նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 9.4%-ով։ Դրամային արտահայտությամբ տարեկան շրջանառությունը կազմել է 8,281.7 միլիարդ դրամ։
2025 թվականին ներմուծումը հասել է 13.03 միլիարդ դոլարի, ինչը 23.6%-ով պակաս է 2024 թվականի համեմատ: Դեկտեմբերին ներմուծումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 30.4%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 6.5%-ով: Դրամային արտահայտությամբ ներմուծումը կազմել է 5,038.6 միլիարդ դոլար:

