Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի փոխադրման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս», -գրել է նախարարը։
Հիշեցնենք, ավելի վաղ գերատեսչությունից տեղեկացրել էին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հեղուկացված գազի ներկրման պլանների մասին՝ կապված ներմուծման հետ ծագած դժվարությունների հետ։ Հիմնական պատճառները կապված էին այն հանգամանքի հետ, որ մատակարարումներն իրականացվում են Իրանից և Ռուսաստանից։ ՌԴ-ի դեպքում սա պայմանավորված է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակով։

