Հեղուկ գաղը թանկացել է. որո՞նք են պատճառները

Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։ Այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է»,- նկատել է պատգամավորը:
Ըստ նրա, մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ պայմանավորել եղանակային պայմաններով, մասնագետներն ու քաղաքացիները ունեն մտավախություններ, որ գործ ունենք արհեստական դեֆիցիտի առաջացման հետ, ինչի նպատակը ադրբեջանական բենզինի իրացումն է։

Մինչդեռ մասնագետները կարծում են, որ դա էական ազդեցություն չի կարող թողնել հեղուկ գազի գնի վրա, և խնդիրը իրականում, ինչպես և ամեն տարի հունվար–փետրվար ամիսներին, Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների դանդաղման կամ դադարեցման է մեջ։

Իր ազդեցությունը թողնում է նաև Իրանում ստեղծված իրավիճակը, քանի որ Հայաստան ներկվող հեղուկ գազի շուրջ 15-20 տոկոսը գալիս է հենց այդ երկրից։

Ինչպես նաև չմոռանանք համաշխարհային շուկայում նավթի գների աճը` պայմանավորված Վենեսուելայի նավթային շուկայում ԱՄՆ–ի հարձակման հետևանքով առաջացած անորոշություններով: