ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային 14 միլիարդ դոլարի
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 14 միլիարդ դոլարի, ինչը եղել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարն ընդգծել է՝ շնորհիվ նրա, որ ԵԱՏՄ-ն հայկական ապրանքներին ազատ մուտք է տրամադրում միության անդամ մյուս երկրների շուկաներ, հայկական արտաքին առևտրային շրջանառությունը, ու նախևառաջ Ռուսաստանի Դաշնության հետ, հասել է ռեկորդային ցուցանիշների.
«Այժմ այն կազմում է 14 միլիարդ դոլար, ինչը երբևէ չի եղել: Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թվականին, երբ նրա ՀՆԱ-ն կազմում էր 10,5 միլիարդ դոլար, այժմ այդ թիվը հասել է 26 միլիարդ դոլարի: Այսինքն, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան երկու անգամ», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ապա հավելել, որ դժվար է անտեսել այն թվերը, որոնք վերջին 10 տարիների ընթացքում բնութագրում են Հայաստանի տնտեսական զարգացումը:

