Նոր բաժանորդների միացման սակագները «Հայաստանի էլեկտրական ցանցերում» կնվազեն մինչև 40%. ՀԾԿՀ որոշումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ին նոր բաժանորդների միացման սակագները կնվազեն մինչև 40%-ով։ Այս մասին հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր որոշում է կայացրել նվազեցնել ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր միացումների վճարները, այնպես էլ հզորությունների ավելացման վճարները՝ մինչև 55%-ով։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից։

Նոր սակագներն ըստ ուղղությունների

ՀԾԿՀ որոշմամբ սահմանվել են հետևյալ սակագները անհատական բնակելի տների և առանձին կանգնած շինությունների համար (0,22 կՎ և 0,4 կՎ լարման ցանցերում).

0,22 կՎ լարման ցանց (անհատական տներ և կոմերցիոն սպառողներ).

  • 10 կՎԱ հզորության դեպքում. Երևանում վճարը նվազել է շուրջ 40%-ով՝ դառնալով 166,000 դրամ (նախկին 277,000-ի փոխարեն), իսկ մարզերում՝ շուրջ 46%-ով՝ դառնալով 124,000 դրամ (նախկին 229,000-ի փոխարեն)։
  • 14 կՎԱ հզորության դեպքում. Երևանում սակագինը նվազել է 34%-ով՝ դառնալով 199,000 դրամ, մարզերում՝ 40%-ով՝ հասնելով 140,000 դրամի։

0,4 կՎ լարման ցանց (եռաֆազ միացում).
Ստանդարտ միացման վճարի հաստատուն բաղադրիչը նվազել է 24%-ով՝ դառնալով 229,000 դրամ։ Փոփոխական ծախսերի մեծությունը Երևանի համար նվազել է շուրջ 65%-ով (16,000 դրամ), իսկ մարզերի համար՝ 55%-ով (9,000 դրամ)։

Բազմաբնակարան շենքերի միացման վճարները

Միաֆազ միացման դեպքում.

  • 10 կՎԱ հզորություն. Երևանում նվազումը կազմել է 40% (406,000 դրամ), մարզերում՝ 39% (275,000 դրամ
  • 14 կՎԱ հզորություն. Երևանում նվազումը կազմել է 45% (424,000 դրամ), մարզերում՝ 39% (318,000 դրամ

Եռաֆազ միացման դեպքում (0,4 կՎ) հաստատուն բաղադրիչը նվազել է մինչև 229,000 դրամ, իսկ փոփոխական ծախսերը Երևանում կկազմեն 61,000 դրամ, մարզերում՝ 28,000 դրամ։