2026–ի աշնանը Հայաստանում կգործի բիոմետրիկ փաստաթղթերի համակարգը

2026 թվականի աշնանը Հայաստանում կգործի բիոմետրիկ համակարգը, և նոր փաստաթղթեր կտրամադրվեն քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ինչո՞ւ է սա կարևոր ռեֆորմ: Որովհետև անձի ինքնությանը վերաբերող պրոցեսի հետ գործ ունենք, և շատ կարևոր է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԵՄ-ն վստահ լինեն՝ մարդկային շարժի շրջանակներում մենք հստակ գիտենք, թե որ անձի շարժի մասին ենք խոսում»,- ասել է նախարարը:
Սա հնարավորություն կստեղծի նաև բացահայտել ինքնության տարբեր կեղծիքները և հետագայում գնալ բացառման տրամաբանսությամբ։