Արման Ծառուկյանը կհանդիպի Յուրայա Ֆեյբերի հետ RAF 08 մրցաշարում Ֆիլադելֆիայում

Հայ UFC մարտիկ Արման Ծառուկյանը ապրիլի 18-ին կմասնակցի ազատ ոճի ըմբշամարտի հերթական մենամարտին RAF 08 մրցաշարում, որը կանցկացվի Ֆիլադելֆիաում։ Նրա մրցակիցը կլինի UFC-ի նախկին չեմպիոն և Փառքի սրահի անդամ Յուրայա Ֆեյբերը։

Ծառուկյանի համար սա կլինի արդեն չորրորդ ելույթը Real American Wrestling լիգայում։ 2026 թվականին նա մասնակցել է կազմակերպության բոլոր երեք նախորդ մրցաշարերին և բոլորում հաղթանակ է տարել։ Հայ մարզիկը երկու անգամ հաղթել է Ջորջի Պուլասին, ինչպես նաև առավելության հասել Լենս Փալմերի նկատմամբ։

Նրա նոր մրցակիցը 46-ամյա Յուրայա Քրիստոֆեր Ֆեյբերն է, ով արդեն փորձ ունի RAF-ում հանդես գալու։ Իր նախորդ մենամարտում նա պարտվել է օլիմպիական չեմպիոն և UFC-ի նախկին չեմպիոն Հենրի Սեհուդոին։

Ծառուկյան – Ֆեյբեր մենամարտը կլինի երեկոյի համագլխավոր իրադարձությունը։ Գլխավոր մենամարտում կհանդիպեն Մերաբ Դվալիշվիլին ու Հենրի Սեհուդոն։

Նշենք, որ սկզբում Ֆեյբերը պետք է մենամարտեր Քեյդեն Հենշելի դեմ, սակայն ի վերջո նրա մրցակից դարձավ Ծառուկյանը։

Մինչ այս մրցաշարը Ծառուկյանը նաև նախատեսված ունի գրեփլինգի մենամարտ Դիլոն Դենիսի դեմ Hype FC-ում, որը կկայանա Սան Պաուլուում։