Հայրենադարձների ամենամեծ հոսքը 2025-ին դարձյալ եղել է Ռուսաստանից
Ամենից շատ հայրենադարձ են լինում Ռուսաստանի Դաշնությունից:
«ՀՀ հայրենադարձների ամենամեծ հոսքը 2025 թվականին շարունակել է լինել Ռուսաստանի Դաշնությունից։ Hաջորդում են Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցները՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, իսկ մյուս խումբը ներառում է ԱՄՆ-ն, Արգենտինան, Ֆրանսիան և այլ երկրներ»,- հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով, նախորդ տարի հայրենադարձությունը եղել է առանց թվերի մեծ աճի կամ անկման։ Ամենամեծ աճը գրանցվել է 2022-2023 թվականներին՝ կապված ռուս-ուկրաինական առճակատման հետ:
Սինանյանը նշել է, որ պետությանը մասշտաբային հայրենադարձություն է հարկավոր, քանի որ ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում։
«Գալու է մի պահ, որ ՀՀ-ն իր անվտանգային խնդիրների համատեքստում ուշադրություն է սևեռելու ժողովրդագրական պատկերը փոխելու վրա, քանի որ ծնելիության ցուցանիշները բոլորովին այլ միտում ունեն»,- հավելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

