«Աննա Կարենինա»-ն նորովի. Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի բացառիկ հյուրախաղերը՝ Երևանում

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը սիրով ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի բացառիկ հյուրախաղերը:

Բորիս Էյֆմանի «Աննա Կարենինա» բալետը Լև Տոլստոյի համանուն վեպի հոգեբանական և տպավորիչ բեմադրությունն է, որը կենտրոնանում է գլխավոր հերոսուհու զգացմունքային ապրումների, կրքի և ողբերգության վրա:

Էյֆմանի բեմադրությունները հայտնի են իրենց էքսպրեսիվությամբ և ժամանակակից խորեոգրաֆիայով:

Ապրիլի 29-ին և 30-ին, ժամը 19:00-ին:

Տոմսերը՝ 5000 – 28 000 դրամ:
Բաց մի թողեք այս բացառիկ հանդիպումը համաշխարհային բալետի հետ: