Ավելի վառ, ավելի անմոռանալի. նոր շոու Վարդանյան եղբայրների կրկեսում
Որքան մոտենում է Ամանորը, այնքան շատ են անակնկալները: Եվ դա ոչ միայն նվերներին է վերաբերում, այլև զգացողություններին, մեր էմոցիոնալ ֆոնին: Իսկ էմոցիոնալ ֆոնի համար լավագույնը մանկությունից հիշողություններն են, որոնցում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կրկեսը:
Եվ այսպես, նոր շոու Վարդանյան եղբայրների կրկեսում. պատրաստվեք անմոռանալի շոուի, որտեղ երազանքները դառնում են իրականություն: Նոր ծրագրում հանդիսատեսին սպասվում է հրաշալի ակրոբատիկա և օդային մարմնամարզություն, ծիծաղաշարժ ծաղրածուներ և կախարդական իլյուզիաներ, շշմեցնող ջոնգլյորություն, ֆրիսթայլ և կերպարանափոխություններ, պարանով քայլող և շատ ավելին:
Այս շոուն ամբողջ ընտանիքի համար է, կրկեսային հրաշքների աշխարհը սպասում է բոլորին:
Դեկտեմբերի 20-ից, մոտակա ներկայացումը վաղը՝ դեկտեմբերի 27-ին:
Հասցե՝ Հաղթանակի պուրակ (Մայր Հայաստան հուշարձանի մոտ)
Տոմսերի արժեքը՝ 2500-9000 դրամ։

