Բախ և Նարեկացի՝ հավերժական զրույցներ

Նարեկացի և Բախ. երկու մեծություն, երկու հավերժություն, և նրանց մեկտեղումը մեկ բեմում: Ահա դա է առաջարկում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը:

Մայիսի 6-ին՝ ժամը 19։00-ին  տեղի կունենա կլավեսինահար Մանուկյանի (Գերմանիա) և հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանի «Բախ և Նարեկացի՝ հավերժական զրույցներ» խորագրով համերգը։
Ծրագրում՝
Բախ. Սոնատ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար հ. 2, ռե-
մաժոր, BWV 1028
Կոմիտաս. Գեղջկական երգեր՝ «Անտունի», «Ես աղջիկ եմ»,
«Ալագյազ», «Խնկի ծառ»
Գրիգոր Առաքելյան. Պոեմ «Գոհար վարդ»՝ հիմնված Գրիգոր
Նարեկացու համանուն տաղի վրա
Կոմիտաս. Գեղջկական երգեր՝ «Երկինքն ամպել է», «Առնեմ
երթամ», «Զար-զընգը»
Գրիգոր Նարեկացի. «Հավուն-հավուն» (Տաղ Հարության)
Բախ. Սարաբանդա թավջութակի 5-դ սյուիտից, BWV 1011
Բախ. Սոնատ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար հ. 3, սոլ-
մինոր
Երեկոն կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։