«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում
«Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքից:
Այսպիսով, հաստատվել է «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի կիսաեզրափակչի մասնակից երկրների կազմը, տեղի է ունեցել կիսաեզրափակիչների վիճակահանությունը։
Առաջին կիսաեզրափակչին, որը նախատեսված է մայիսի 12-ին, կմասնակցեն մասնակիցներ Խորվաթիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Հունաստանից, Մոլդովայից, Պորտուգալիայից, Շվեդիայից, Բելգիայից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Չեռնոգորիայից, Լեհաստանից, Սան Մարինոյից և Սերբիայից: Ելույթ կունենան նաև Գերմանիայի և Իտալիայի՝ մրցույթը կազմակերպող երկրների ներկայացուցիչները:
Երկրորդ կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 14-ին, ելույթ կունենան մասնակիցներ Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Չեխիայից, Լյուքսեմբուրգից, Ռումինիայից, Շվեյցարիայից, Ալբանիայից, Ավստրալիայից, Կիպրոսից, Դանիայից, Լատվիայից, Մալթայից, Նորվեգիայից և Ուկրաինայից: Նրանց կմիանան Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության մասնակիցները՝ մրցույթը կազմակերպող երկրները, ինչպես նաև մասնակից Ավստրիայից՝ որպես մրցույթը կազմակերպող երկիր:
Նշենք, որ մրցույթը կանցկացվի մայիսի 16-ին՝ Վիեննայում։
Հաջողություն մաղթենք մեր մասնակցին:

