Երևանում կհյուրընկալվի ականավոր երաժիշտ Իբրահիմ Մալուֆը
Երևան կժամանի հանրահայտ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ջազի հայկական ասոցիացիայի հրավերով՝ երաժիշտը հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա բացառիկ մենահամերգով, ինչպես նաև կմիանա 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային մրցույթ»-ի ժյուրիի կազմին։
Իբրահիմ Մալուֆի ելույթները հայտնի են հզոր էներգիայով, ժանրային համարձակ համադրություններով և երաժշտական սահմանների անտեսմամբ։

