Ժամանակակից երաժշտության փառատոն

Շաբաթ օրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խոստանում են գեղեցիկ երաժշտական երեկո. փետրվարի 21-ին համեցե՛ք Ժամանակակից երաժշտության փառատոնի բացման համերգին, որի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Վիգ Զարթմանի
Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան` անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Երեկոյի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Աճեմյանի Տոնական նախերգանքը և Ջոն Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ ի նշանավորումն մեծն կոմպոզիտորի 100-ամյակի։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
— Վիգ Զարթման․ Դաշնամուրի կոնցերտ (40 րոպե)
Համաշխարհային պրեմիերա

Ընդմիջում
— Ալեքսանդր Աճեմյան․ Տոնական նախերգանք (4 րոպե)
— Ջոն Տեր-Թադևոսյան. Սիմֆոնիա թիվ 4 (30 րոպե)

Մենակատար՝ Աշոտ Խաչատուրյան (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Փետրվարի 21-ին, ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահ:
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։