«Իսպանիայից եմ գալիս». գեղեցիկ երեկո, ամոռանալի սարսուելաների ներքո
Մայիսի 27-ին` ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը։
Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իսպանական սարսուելաներից, ինչպես նաև իսպանական երգեր։
Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Ծրագիր՝
1-ին բաժին
Պաբլո Լունա. «Իսպանիայից եմ գալիս» ՝ Կոնչայի ռոմանսը «Հրեա տղան» սարսուելայից
Կարլոս Գուաստավինո. «Վարդը և ուռենին»
Խերոնիմո Խիմենես. «Գրանադայի լեռները»՝ Մարիայի «Նախահասիկը» սարսուելայից
Միգել Սանդովալ. «Առանց քո սիրո»
Միգել Մարկես. «Իմ արցունքները»՝ Մարգարիտայի ռոմանսը մատանի» սարսուելայից
Ագուստին Լարա. «Գրանադա»
2-րդ բաժին
Ռուպերտո Չապի. «Կարֆելերաս», «Բանտարկյալների երգը»՝ Լուիզայի երգը «Զեբեդեոսի դուստրերը» սարսուելայից
Ֆեդերիկո Մորենո Տորրոբա. «Լա Պետեներա»՝ Վալենտինայի ռոմանսը «Մարչենացի կինը» սարսուելայից
Էռնեստո Լեկուոնա. «Մարիա Լա Օ»՝ Մարիա Լա Օյի ռոմանսը համանուն
սարսուելայից Խերոնիմո
Խիմենես և Մանուել Նյետո.«Ինձ անվանում են գեղեցկուհի»՝ Ելենայի արիան «Սևիլյան սափրիչը» սարսուելայից
Խոսե Մարիա Կանո. «Լուսնի որդին»
Գեղարվեստական ղեկավար՝ Ասյա Թադեվոսյան:
Տոմսերի արժեքը՝ 2000- 5000 ՀՀ դրամ

