Կիրք, որ անմահ է. «Կարմենը»՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Դասականը երբեք չի հնանում: Իսկ երբ դրա հիմքում կյանք ու կիրք է, գեղեցիկ երաժշտություն ու անմահ սեր, ապա այն հավերժանում է:
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում այսօր դարձյալ կփայլի «Կարմենը»: Եվ նորից դահլիճը կլինի լեփ-լեցուն, չորս գործողությունից ամեն մեկից հետո այն կողողվի երկար ծափերով:
Դեռևս 1880թ. Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմենը» կդառնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան: Բիզեի «Կարմեն» օպերան (ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի) XIX դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է: Նրա երաժշտությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով: Օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924թ. Լենինականի օպերա-օպերետային, 1934թ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոններում:
Եվ այսօր այն նորից կհնչի Երևանի սրտում: Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան /ՀՀ արվեստի վաստ.գործիչ/
Բեմադրող նկարիչ՝ Դավիթ Մինասյան/ՀՀ վաստ.նկարիչ/
Սկիզբը ժամը 19.00

