«Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2026»

«Կովկաս. Շինարարություն և վերանորոգում» ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը ամենամեծ շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում:
Այս տարի այն կանցկացվի մարտի 20-ից 22-ը  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ցուցահանդեսին կներկայացվեն խոշորագույն շինարարական բրենդները ոչ միայն Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Իրանից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, այլև մի շարք այլ արդյունաբերական զարգացած երկրներից: Հենց այս իրադարձությունը կդառնա եզակի հարթակ Հայաստանի և վերը նշված երկրների շինարարական ընկերությունների միջև բիզնես հարաբերությունների ստեղծման և զարգացման համար: Ցուցահանդեսը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռում տեղում հաստատել անհրաժեշտ գործարար կապեր ՝ ուղղված շինարարության ոլորտում խոշորագույն արտադրողների հետ ինտեգրմանը:

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժինները՝

— Շինարարական տեխնոլոգիաներ
— Շինարարական սարքավորումներ
— Վերանորոգում
— Հարդարման նյութեր
— Շինարարական գործիքներ
— Նախագծում
— Ինտերիերի դիզայն
— Ջեռուցման տեխնիկա
— Շինարարական ծառայություններ
— Օդորակման համակարգեր
— Լողավազաններ և սաունաներ
— Փայտամշակման սարքավորումներ
— Պատուհաններ և դռներ
— Շինարարական քիմիա
— Կերամիկա
— Քար
— Կահույք
— Լուսավորություն
— Սանտեխնիկա
— Սառեցման տեխնոլոգիաներ
— Գորգեր և հատակի ծածկույթներ

 

Մի քանի օրերի ընթացքում սպասվում է փորձի փոխանակում, շինարարության ու վերանորոգման նոր միտումների, տեխնոլոգիաների մասին արժեքավոր տեղեկությունների ստացում։ Հատուկ սեմինարների և վարպետության դասերի մասնակցություն։