Հայաստանի Պարի Պետական Անսամբլի Փառահեղ Համերգը Օպերայի Բեմում
Աշխատանքային շաբաթվա սկզբին մշակութային երեկոյի հրավերը մեծ բավարարվածություն կբերի թե՛ հոգուն, թե՛ մարմնին։ Այսօր երեկոյան Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի մեծ և շքեղ համերգային ծրագիրը՝ «Պարում է Պարի Պետականը» խորագրով։
Անսամբլը հանդիսատեսին կներկայացնի ինչպես արդեն սիրված ու սպասված, այնպես էլ նոր պարային բեմադրություններ՝ մեկ հարկի տակ համախմբելով իր պատմական անցյալի և ներկայի լավագույմ կատարումները։ Այս երեկոն հիանալի հնարավորություն է վայելելու հայկական պարարվեստի բազմազանությունն ու շքեղությունը։
Համերգի գլխավոր բալետմայստերն է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը, իսկ երաժշտական ղեկավարը՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյանը։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը տատանվում է 3000-ից մինչև 15,000 դրամի սահմաններում։ Բաց մի թողեք այս փառահեղ պարային երեկոն՝ լի ազգային շնչով և գրացիայով։

