«Մեր շունչը»՝ հայկական պոեզիայի երեկո Մոսկվայում

Մոսկվայում անցկացվել է հայկական պոեզիայի «Մեր շունչը» խորագրով երեկո, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի նոր ծրագրի՝ «Երիտասարդական ինտելեկտուալ հարթակ»-ի շրջանակում։ Միջոցառման նախաձեռնողը «SERUND» հայկական երիտասարդական կազմակերպությունն էր։

Երեկոն վերածվել էր ստեղծագործական ջերմ միջավայրի, որտեղ միավորվել էին պոեզիայի և երաժշտության հանդեպ հետաքրքրված արվեստասերներ։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային կենտրոնի մեներգչուհի Ֆլորա Նազարյանը, միջազգային և համառուսական մրցույթների բազմաթիվ մրցանակների արժանացած, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետի 2025 թվականի մշակույթի և արվեստի ոլորտի դրամաշնորհի դափնեկիր Ռաֆայել Սարգսյանը, ինչպես նաև «Վիկտորիա» համույթի ղեկավար Գայանե Կոստանյանը։

Երեկոյի շրջանակում ներկայացվել է նաև «Մեր շունչը» խորագրով առաջին ժողովածուն, որտեղ ընդգրկված են հայ երիտասարդ հեղինակների ընտրված ստեղծագործությունները։