Պասուց տոլմա. Ամանորյա սեղանի համով-հոտով զարդը

Ի՞նչ ամանորյա սեղան առանց ավանդական, համով-հոտով Պասուց տոլմայի: Այս հին հայկական, ավանդական ուտեստը սիրում են բոլոր-բոլորը, և երբ ասում ենք տոնական սեղան, ապա անկասկած պատկերացնում ենք այն այդ սեղանից անպակաս:

Պասուց տոլման հայկական խոհանոցի գոհարներից է: Այն ոչ միայն ախորժելի է, այլև անչափ սննդարար: Սա առանց մսի պատրաստվող տոլմայի տեսակ է, որը մատուցվում է հատկապես Մեծ Պահքի ժամանակ, որը համընկնում է Նոր տարվա տոների հետ:

Ինչպե՞ս պատրաստել այս համովությունը: Մեզ անհրաժեշտ է՝

  • 1 բաժակ սիսեռ
  • 1 բաժակ լոբի
  • 1 բաժակ ոսպ
  • 1 բաժակ բլղուր
  • 1 բաժակ բրինձ
  • 2-3 գլուխ սոխ
  • 200 գ արևածաղկի ձեթ
  • 6-7 ճգ լոլիկի մածուկ, աղ և պղպեղ, կանաչի: Եվ ամենակարևորը՝  1 գլուխ թթու դրած կաղամբ:

Պատրաստման եղանակ

Լոբին, ոսպը, և սիսեռը առնվազն 8 ժամ թրջել և ընթացքում ջուրը մի քանի անգամ փոխել: Ավելացնել բլղուրը և բրինձը և միասին լվանալ: Սոխը ոչ շատ մանր կտրատել և սոխարած անել: Սոխը թմրելուց հետո, ավելացնել աղը, պղպեղները, 4 գ լոլիկի մածուկը, և չորացրած կանաչին և մի երկու րոպե տապակել: Սոխարածը ավելացնել թասում թրջած հատիկեղենին և լավ խառնել: Ավելացնել մի բաժակ եռացրած ջուր և թողնել կես ժամ հանգստանա, որպեսզի ավելի հյութեղ դառնա: Ապա պատրաստված միջուկի փաթաթել թթու կաղամբի տերևների մեջ և շարել կաթսայում, վրան ավելացնել ջրի մեծ խառնած 3 գ լոլիկի մածուկը, որպեսզի իրեն ծածկի և երկու մատ ավելի բարձր կանգնի: Այնուհետև ինչ-որ ծանր ափսե դնել տոլմաների վրա, և եփել մարմանդ կրակի վրա մոտ 4 ժամ:

Պասուց տոլման համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում: Բարի ախորժակ և բարի տոնական տրամադրություն: