Ջազային Շչելկունչիկ․ CLASSIC vs JAZZ
Հունվարը ողողված է տոնական տրամադրությամբ, տոնական ալարկոտությամբ, որքան էլ թվում է, թե ամանորյա տոներն անցել-գնացել են: Եվ կա հատուկ երաժշտություն, որը պահում է այդ տրամադրությունը: Այդպիսին է Չայկովսկու հեքիաթային երաժշտությունը՝ «Շելկունչիկը» (Մարդուկ-ջարդուկը):
Իսկ հիմա ուշադրություն. պատրա՞ստ եք երաժշտական բաթլի, որտեղ դասականն ու ջազը բախվում են նույն բեմում։
Չայկովսկու «Շչելկունչիկը» հնչելու է անսպասելի ձևաչափով:
Երաժշտական բաթլի մասնակիցներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Հայաստանի պետական ջազ նվագախումբ:
Նուրբ սիմֆոնիկ հնչողություն ընդդեմ ազատ ջազային իմպրովիզների։
Ռիթմ, էներգիա և մրցակցային մթնոլորտ՝ մեկ տոնական համերգի շրջանակում:
Այս ամենը ձեզ սպասվում է հունվարի 30-ին, ժամը 19.00-ին Արամ Խախատրյան համերգասրահում: Եվ սա այն համերգն է, որ հաստատ չարժե բաց թողնել:
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 ՀՀ դրամ։

