«Սիրելիներից մի՛ բաժանվեք». ներկայացում սիրո և կորստի մասին
Ալեքսանդր Վոլոդինի «Սիրելիներից մի՛ բաժանվեք» գեղեցիկ ստեղծագործությունը շարունակում է ապրել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում և սիրված է հայ հանդիսատեսի կողմից՝ շնորհիվ Կարո Վարդանյանի գեղեցիկ թարգամնության:
Ներկայացումը սիրո և մարդկային ջերմության անգին արժեքի մասին է։ Մի աշխարհում, որտեղ օտարացումը դարձել է սովորական, այս
ստեղծագործությունը հիշեցնում է, թե որքան հեշտ է կորցնել ամենակարևորն՝ այն մարդկանց, ովքեր մեզ իսկապես թանկ են։ Սա պատմություն է բաժանման ցավի, սիրո պակասից հոգու անկման և այն կարևորության մասին, թե ինչու պետք է պահպանել կապն այն սրտակից մարդկանց հետ, ովքեր մեր կյանքի լույսն ու հենարանն են։
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի:
Դերերում՝ Սոնա Մուրադյան/Հասմիկ Գևորգյան, Վարդան Կուղյանոսյան, Արև Հակոբյան, Զարուհի Խաչատրյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Հարություն Մելիք-Բեկյան և այլք:
Փետրվարի 15, ժամը 19.00-ին, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն:
Տոմսերի արժեքը 1000-4000 դրամ

