Սպաս. ավանդույթ ու հայի ինքնություն մի պնակում

Հայկական խոհանոցը մեր ժողովրդի հարուստ պատմության ու ժառանգության արտացոլումն է: Նրա ուտեստների շարքում սպասը՝ մածունի հիմքով թարմեցնող ապուրը, առանձնահատուկ տեղ ունի. սպասը դարեր շարունակ  պարզության և ներդաշնակ համի խորհրդանիշ:

Պատմություն 

Սպասը ծնվել են գյուղական Հայաստանում, որտեղ տնային տնտեսուհիները ձեռքի տակ եղած համեստ բաղադրիչները վերածել են սննդարար ուտեստների: Ի սկզբանե այս սիրված ապուրի հիմքը մածունն էր, ջուրը և աղը՝ այն ամենը, ինչ գյուղացիները միշտ ձեռքի տակ ունեին: Ժամանակի ընթացքում բաղադրատոմսը հարստացվել է ցորենի ավելացմամբ, ինչը ապուրը ավելի հագեցնող և սննդարար է դարձրել: Ամռանը ապուրը մատուցվում է սառը, ինչը այն իդեալական փրկություն է դարձնում շոգ օրերի համար, իսկ ձմռանը սպասը մի փոքր տաք են մատուցում:

Ոչ միայն համեղ, այլև առողջարար

Ցորենը, որը սպասի հիմնական բաղադրիչն է, հարուստ է մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով: Այն օգնում է  կարգավորել մարսողությունը, խթանում սրտի կանոնավոր աշխատանքը, ամրացնում է իմունային համակարգը: Մի խոսքով՝ մի պնակ ապուրը ոչ միայն համեղ է, այլև առողջարար:

Մշակութային նշանակություն

Սպասը ավելին է, քան պարզապես սնունդ, այն հայկական ինքնության մի մասն է: Այն միավորում է սերունդներին՝ հիշեցնելով նրանց գյուղական կյանքի, հյուրընկալության և ավանդույթների նկատմամբ հարգանքի մասին: Սպասը համտեսելուց հետո անհնար է չզգալ Հայաստանի ոգին՝ ջերմ և իսկական։