Տիգրան Մանսուրյանի հրաշագեղ «Ձյունե Թագուհին» բեմում է

Անցած տարեվերջին երևանյան հանդիսատեսին ներկայացվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ձյունե Թագուհին» բալետը: Գեղեցիկ, գունեղ հեքիաթ, որը վերադարձավ հայկական բեմ 35 տարի դադարից հետո. 1990 թ. նոյեմբերի 29-ին բալետը բեմադրվեց Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում.
Եվ ահա հունվարի 14-ին ևս հնարավորություն կա վայելելու այս երկու գործողությամբ շքեղագույն բալետը նույն բեմում:

Հանս Քրիստիան Անդերսենի անմահ՝ «Ձյունե թագուհին» հեքիաթը առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին: Այն Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է, որը ամբողջ աշխարհում շարունակում է մնալ ամենասիրված հեքիաթը բոլոր տարիքի երեխաների և մեծահասակների համար:

Ի դեպ, հետաքրքիր փաստ. ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, որին անպատասխան սիրել է Անդերսենը:

Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստակավոր արտիստ/:

Դերերում՝

Կայ՝ Գարեգին Բաբելյան | Գոռ Սարգսյան
Գերդա՝ Վալերիյա Բեսսոնովա | Քսենյա Անդրեենկո
Ձյունե թագուհի՝ Կանա Սեմբա | Տաթեւիկ Բոլշիկյան
Տրոլ՝ Արմեն Զաքարյան | Համլետ Միրզոյան
Տատիկ՝ Նատալի Բարոյան | Վիկորյա Սարգսյան
Արքայադուատր՝ Նարե Մարկոսյան | Հասմիկ Ոսկանյան
Արքայազն՝ Վարդան Վարդանյան:
Տոմսերի արժեքը՝ 5000-15000դրամ: