Հել Մարգարյան. նա անտեսանելին դարձրեց իրական
Հել Մարգարյանը հայազգի ամերիկացի ավիակոնստրուկտոր է, որը հայտնի է որպես B-2 Stealth Bomber ռմբարկուի նախնական գաղափարը մշակող։ Հենց մեր հայրենակցի էսքիզներն են հիմք ծառայել ժամանակակից Northrop B-2 Spirit ռմբարկուի ստեղծման համար, որը ներառել է Մարգարյանի դիզայնի մեծ մասը, և արդարացրել այն նպատակները, որոնք ժամանակին առաջարկել է ավիակոնստրուկտորը։
Ի դեպ, Northrop B-2 Spirit-ը համարվում է ինքնաթիռաշինության պատմության մեջ ամենաթանկ ու տեխնիկապես բարդ օդանավերից մեկը:
Մարգարյանը ծնվել է 1929-ին և վաղ տարիքից հետաքրքրվել ավիացիայով: Արդեն 1950-ի սկզբին նա աշխատում էր տիեզերական ավիացիայի ոլորտում ու շատ արագ աչքի ընկել որպես տաղանդավոր ինժեներ: 1970-ականների վերջին, միանալով Northrop-ին, Մարգարյանը ներկայացրել է ապագա B-2-ի էսքիզները, ոգեշնչվելով փորձարկումային YB-49-ով:
Նրա գաղափարները դրվեցին անտեսանելիության տեխնոլոգիաների ստեղծման հիմքում՝ ռադարային կլանող նյութեր, ֆյուզելաժի կամ պոչի բացակայություն և աերոդինամիկ մաքրություն: 1981 թվականին նախագիծը դարձավ ԱՄՆ ռազմավարական արդիականացման ծրագրի մաս, իսկ Մարգարյանը մշակման ղեկավարներից մեկն էր։
B-2 ինքնաթիռը առաջին անգամ ներկայացվել է 1988 թվականին, անմիջապես դառնալով տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշ։
Մարգարյանը մահացել է 2012 թվականին՝ թողնելով այնպիսի ժառանգություն, որը շարունակում է սահմանել ռազմական ավիացիայի չափանիշները։

