Շավարշ Կարապետյան. աշխարհի չեմպիոն, հերոս-փրկարար

«Այլընտրանք չկար… Ես գիտեի, որ սխալ կլիներ, եթե աշխարհի ամենաարագ սուզալողորդն այնտեղ լիներ, ու չփորձեր անգամ օգնել»….

Այդ օրը փոխեց շատ հայ ընտանիքների կյանքը, իսկ նրա ճակատագիրը անդառնալիորեն փոխվեց:

Խորհրդային Միության տարիներին Շավարշ Կարապետյանը եղել է ջրասուզալող սպորտաձեւում աշխարհի 17-ակի չեմպիոն Հայաստանից։ Որպես մարմնամարզիկ իր գրանցած հաջողություններով հանդերձ՝ նա գերազանցապես հայտնի է իր աներեւակայելի հերոսությամբ։

1976թ. սեպտեմբերյան մի օր, վարժանքի դուրս գալով, Շավարշը լսեց, թե ինչպես տրոլեյբուսը դուրս եկավ երթուղուց եւ ընկավ Երեւանյան լճի պաղ ջրերը։ Այն դեռ սուզվելու ընթացքում էր, երբ Կարապետյանը արագորեն հանեց շորերն ու նետվեց ջուրը։ Երբ տրոլեյբուսը հասավ լճի հատակին, նա ջարդեց դրա ետեւի ապակին ու սկսեց հերթով, մեկ առ մեկ, դուրս բերել ուղեւորներին։ Մոտ քսան րոպեում նա հասցրեց հանել 30 մարդու, որոնցից միայն 20-ը ողջ մնաց։ Մի քանիսն արդեն մահացած էին, երբ նա կարողացել էր հասնել նրանց։

Իր անձնվեր քայլի հետեւանքով Շավարշը ծանր թոքաբորբ տարավ, իսկ կոտրված ապակուց առաջացած վերքերը հանգեցրին արյան վարակման։ Մի քանի շաբաթ նա շատ ծանր վիճակում անցկացրեց հիվանդանոցում, սակայն, ի վերջո, կազդուրվեց։ Բժիշկները նշեցինք՝ Շավարշ Կարապետյանն ապրեց միայն իր բացառիկ ֆիզիկական մարզվածության շնորհիվ։

Սակայն այս հերոսական քայլը խաչ քաշեց նրա հետագա կարիերայի վրա: Կարապետյանի վնասվածքները նրան թույլ չտվեցին շարունակել մարմնամարզիկի իր կարիերան, եւ նա ստիպված եղավ թողնել սպորտը։ Սակայն տարիներ անց, երբ նա զբոսնում էր քաղաքում և տեսավ այրվող մի շենք, Կարապետյանը կրկին առանց հապաղելու նետվեց օգնության եւ փրկեց բազմաթիվ բնակիչների։ Եվ նորից պատմությունը կրկնվեց՝ դարձյալ վերքեր, դարձյալ հոսպիտալացում…

Աշխարհը հիշում է նրան. 2014թ. Օլիմպիական խաղերի կրակի վազարշավի տասը ջահակիրներից մեկը Շավարշ Կարապետյանն էր։ Նրա անունը վառ է թե մարդկանց սրտերում, թե սպորտի պատմության էջերում: