Ալեքսանդր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի Մ-17 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը
Հայաստանի Մ-17 հավաքականն ապրիլի 17-28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մեր թիմը կնախապատրաստվի Երևանում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլին։ Այն տեղի կունենա ապրիլի 22-28-ը։ Ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հրավիրել է հետևյալ խաղացողներին։
Դարպասապահներ
Սամսոն Հակոբյան — «Փյունիկ-09»
Արսեն Միրաբյան — «Ակադեմիա-09»
Պաշտպաններ
Գոռ Սարգսյան — «Փյունիկ-09»
Տիգրան Օհանյան — «Ակադեմիա-09»
Վահան Ասլանյան — «Ակադեմիա-09»
Ռոբերտ Հովակիմյան — «Փյունիկ-1-10»
Սերյոժա Պետրոսյան — «Փյունիկ-09»
Ժիրայր Գրիգորյան — «Ակադեմիա-09»
Արմեն Ասատրյան — «Ակադեմիա-09»
Կիսապաշտպաններ
Կիրիլ Եդիգարյան — «Ակադեմիա-09»
Արտյոմ Հակոբյան — «Փյունիկ-09»
Անդրանիկ Երվանդյան — «Փյունիկ-09»
Արամ Խաչատրյան — «Փյունիկ-09»
Սուրեն Պետրոսյան — «Ուրարտու-09»
Արմեն Ղազարյան — Ե.Ֆ.Մ.Օ. «Բոադիլլա»
Ռաֆայել Մինասյան — «Յունիոն Դեպորտիվա»
Սուրեն Հարությունյան — «Սյունիք-09»
Վաչիկ Թումանյան — «ԲԿՄԱ Մոսկվա»
Հարձակվողներ
Վահե Թովմասյան — «Արարատ-09»
Արսեն Առաքելյան — «Ուրարտու-09»
Մհեր Հարությունյան — «Շիրակ-09»
Հայաստանի Մ-17 հավաքականը ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության 2-րդ փուլում ընդգրկված է B5 խմբում։ Մեր թիմի մրցակիցներն են Լյուքսեմբուրգի, Լիխտենշտայնի և Հունգարիայի Մ-17 հավաքականները։

