Արթուր Ասոյանը՝ IMMAF 2026 թվականի ՄՄԱ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Հայ մարզիկները շարունակում են հաղթարշավը. 21-ամյա հայ մարտիկ Արթուր Ասոյանը (քաշային կարգ՝ մինչև 56,7 կգ) դարձել է 2026 թվականի ՄՄԱ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ International Mixed Martial Arts Federation (IMMAF)-ի հովանու ներքո անցկացված մրցաշարում։
Մայրցամաքային առաջնությունը կայացել է Բելգրադում, որտեղ Ասոյանը ցուցադրել է բարձր պատրաստվածություն և մարտական բնավորություն։
Ի դեպ, վճռորոշ մենամարտից առաջ մեր մարզիկը վստահ հաղթանակներ է տարել Ուկրաինան ներկայացնող երկու մրցակիցների նկատմամբ՝
Առաջինը՝ դատավորների որոշմամբ,
Երկրորդը՝ տպավորիչ նոկաուտով։
Եզրափակչում Ասոյանը հանդիպել է ֆրանսիացի Տիբո Դե Մարինիսի հետ։ Լարված և մրցակցային մենամարտից հետո դատավորները հաղթանակը շնորհել են Ֆրանսիայի ներկայացուցչին, և հայ մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Ի դեպ, Ասոյանը մեծահասակների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր, սակայն կարողացավ հայրենիքին բերել հեղինակավոր եվրոպական առաջնության մեդալ։ Իսկ ավելի վաղ Արթուր Ասոյանը դարձել էր նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաստատելով իր կայունությունն ու բարձր ներուժը միջազգային ասպարեզում։

