Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL հեղինակավոր մրցաշարին
Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի ակումբային հավաքականը պատրաստվում է կարևոր միջազգային ստուգատեսի: Ապրիլի 1-ից 5-ը Վրաստանի Թելավի քաղաքում մեր ընտրանին կմասնակցի Եվրոպական պատանեկան բասկետբոլի լիգայի (EYBL) հերթական փուլին:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի այս փուլում հայ բասկետբոլիստների մրցակիցները կլինեն Վրաստանի, Լատվիայի և Ղազախստանի ուժեղագույն ակումբային թիմերը:
Մարզչական շտաբը և թիմի կազմը
Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ: Մարզչի օգնականն է Լևոն Սարմազյանը:
Հայաստանի պատիվը Թելավիում կպաշտպանեն հետևյալ մարզիկները.
- Դավիդ Զոհրաբյան— «Կիլիկիա»
- Առնոյ Բաղդադյան— «Կիլիկիա»
- Ալեքսանդր Աբրահամյան— «Միրաք»
- Նարեկ Դանիելյան— ԽՄՕՄՄ
- Գագիկ Ծառուկյան— «Շենգավիթ»
- Գևորգ Հայրապետյան— «Շենգավիթ»
- Հովհաննես Օրդանյան— «Պատրիոտ»
- Հովհաննես Կոստիկյան— ԽՄՕՄՄ
- Հայկ Քերոբյան— «Պատրիոտ»
- Ռոբերտ Աստոյան— «Արթիկ»
- Միխայիլ Պետրով— «Գելեքսի Կրասնոյարսկ»
- Դմիտրի Աջյան— «Ռեուտով Մոսկվա»
EYBL-ը համարվում է եվրոպական պատանեկան բասկետբոլի ամենահեղինակավոր հարթակներից մեկը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մարզիկներին ձեռք բերել միջազգային փորձ և մրցել ուժեղագույն դպրոցների ներկայացուցիչների հետ:

