Դեպի Օլիմպիական խաղեր. Գլեբ Մոսեսովը ակտիվ նախապատրաստվում է

Հայ լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը շարունակում է ակտիվ նախապատրաստվել 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերին՝ մասնակցելով Եվրոպայում անցկացվող միջազգային սլալոմի մրցաշարերին։

Հունվարի սկզբից Մոսեսովը մասնակցել է չորս մրցաշարի, որտեղ մրցակցությունը չափազանց բարձր է եղել․ յուրաքանչյուր մեկնարկում հանդես է եկել շուրջ 100 մարզիկ։

  • 2026 թ. հունվարի 2— Kühtai Slalom (Ավստրիա) — 17-րդ տեղ
  • 2026 թ. հունվարի 3— Telfs Seewaldalm Slalom (Ավստրիա) — 13-րդ տեղ
  • 2026 թ. հունվարի 4— Berchtesgaden Slalom (Գերմանիա) — 5-րդ տեղ
  • 2026 թ. հունվարի 7— Valle di Casies Slalom (Իտալիա) — 17-րդ տեղ

Այսպես, լավագույն արդյունքը հայ մարզիկը ցույց է տվել գերմանական Բերխտեսգադենում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը և հաստատելով իր բարձր պատրաստվածությունը նախաօլիմպիական մրցաշրջանում։

Գլեբ Մոսեսովը պատմության մեջ է մտել հայ լեռնադահուկային սպորտում՝ դառնալով առաջին մարզիկը, ով կարողացել է դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ 2025 թվականին նա դա արել է միանգամից երկու դիսցիպլինում՝ սլալոմում և հսկա սլալոմում, ինչի շնորհիվ նվաճել է օլիմպիական ուղեգիր և ապահովել Հայաստանի մասնակցությունը 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերին։ Մոսեսովը Օլիմպիադայում հանդես կգա առաջին անգամ։

Հիշեցնենք նաև, որ Ձմեռային Օլիմպիական խաղերը Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը։