Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն
Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր: Հրումում նա բարձրացրեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն», – նշված է հաղորդագրության մեջ։

