Կարեն Խաչանովը դուրս մնաց Հոնկոնգի մրցաշարից

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի բաց մրցաշարում։

Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 285-րդ ռակետ Մայքլ Մոյի հետ և պարտվեց երկու սեթում՝ 7:6, 7:6 հաշվով։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Նա միջազգային մրցաշարերում ունի չորս հաղթանակ և Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։