Հայ կարատեիստները կմասնակցեն մեծահասակների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի կարատեի մեծահասակների թիմը մեծ պատվիրակությամբ կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Հայաստանի հավաքականի կազմում են Լենա Գյուլումյանը (68 կգ), Ավետիք Ղազարյանը (60 կգ), Յուրա Զալյանը (67 կգ), Սուրեն Հարությունյանը (75 կգ),  Գոռ Ներսիսյանը (84 կգ), Սուրեն Քոսակյանը (+84 կգ),  Միխայիլ Մխիթարյանը (Կատա):

Առաջնությունը կկայանա մայիսի 20-24-ը: