Հայ շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող շախմատի 2026 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին․ մրցաշարից մնացել է ընդամենը երեք խաղափուլ։

8-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գիխարոն՝ 7 միավորով։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք ունեն 6 միավոր և գտնվում են մրցաշարային աղյուսակի առաջատարների շարքում։

5.5 միավորով մրցաշարում հաջող ելույթ են ունենում նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը։

5 միավոր ունեն գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը, ինչպես նաև միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը։

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը այս պահին ունի 4.5 միավոր։ Նույն արդյունքն են գրանցել նաև միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը։

Առաջիկա երեք խաղափուլերը որոշիչ կլինեն ինչպես մրցաշարի հաղթողի, այնպես էլ հայ շախմատիստների վերջնական դիրքերի համար։