Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում փոխվել է

Փոխվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում կայանալիք խաղում: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: 

Ժամանակացույցում տեղի ունեցած փոփոխության պատճառով հունիսի 27-ին  ընտրանին ընկերական խաղում կմրցի Իռլանդիայի, ոչ թե Պանամայի հավաքականի հետ:

Հանդիպումը տեղի կունենա Լոս Անջելեսում:

2023 թվականի հիշարժան դիմակայությունից հետո, որում Հայաստանը իռլանդացիների նկատմամբ հաղթանակ է տարել 92-91 հաշվով, թիմերը կրկին կհանդիպեն միմյանց։