Հայաստանի երիտասարդ ծանրամարտիկները՝ Եվրոպայի չեմպիոններ

Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի երիտասարդական առաջնությունը (մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբեր) ավարտվեց Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով։ Մրցումների վերջին օրը մեր մարզիկները նվաճեցին երկու «մեծ ոսկե» և մեկ «մեծ արծաթե» մեդալ։

U23 խմբում Եվրոպայի չեմպիոններ դարձան Գարիկ Կարապետյանը (110 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+110 կգ), իսկ Մնացական Աբրահամյանը (94 կգ) գրավեց երկրորդ տեղը։ Ոսկե մեդալներ նվաճեցին նաև Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Ութ օր տևած մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկում հավաքեց 7 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ապահովելով առաջին տեղը թիմային հաշվարկում։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 5 ոսկե, 8 արծաթե և 3 բրոնզե մեդալներով։