Հայաստանի հավաքականը կխաղա ԱՄԷ-ի և Բելառուսի դեմ
2026 թվականի մարտին ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Դրանցից առաջինը տեղի կունենա մարտի 26-ին ԱՄԷ-ի մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, որտեղ Հայաստանի թիմը կհանդիպի ԱՄԷ-ի ազգային հավաքականին։
Իսկ ահա մարտի 29-ին Երևանում մեր ֆուտբոլիստները տնային ընկերական հանդիպում կանցկացնեն Բելառուսի ազգային հավաքականի դեմ։
Հետաքրքիր է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի հավաքականները նախկինում արդեն հանդիպել են ընկերական խաղում 2014 թվականի մայիսին։ Այդ ժամանակ հանդիպումն ավարտվել է հայկական թիմի դիտարժան հաղթանակով՝ 4:3 հաշվով։
Ակնկալվում է, որ առաջիկա խաղերը կդառնան Հայաստանի ազգային հավաքականի պատրաստության մաս աշնանը կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի լիգաի հանդիպումներին։

