Հայաստանի մարմնամարզության հավաքականը աշխարհի գավաթներին հանդես կգա 4 մարզիկով

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը առաջիկա աշխարհի գավաթի փուլերին կմասնակցի չորս մարզիկով։ 

Կահիրեում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն՝
Արթուր Դավթյանը (օղակներ, հենացատկ),
Արթուր Ավետիսյանը (օղակներ),
Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր),
Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր)։

Հավաքականը Եգիպտոսի մայրաքաղաք կմեկնի ապրիլի 1-ին։ Կահիրեի փուլից հետո թիմը կմասնակցի նաև Խորվաթիայում անցկացվելիք աշխարհի գավաթի հերթական մրցաշարին։