Հայաստանի շախմատի առաջնություններում ավարտվել է երկրորդ տուրը

Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնություններում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները։

Կանանց մրցաշարում հաղթանակ են գրանցել Աստղիկ Հակոբյանն ու Անահիտ Մկրտչյանը։ Մնացած հանդիպումներում գրանցվել են ոչ-ոքիներ․ Աննա Խաչատրյան – Նվարդ Հայրապետյան, Անգելինա Միրաքյան – Անի Ավետիսյան, Մարիամ Ավետիսյան – Սոնա Կրկյաշարյան։

Տղամարդկանց առաջնությունում հաջող ելույթ են ունեցել Արսեն Դավթյանը, Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը և Սարգիս Սարգսյանը։ Կարեն Գրիգորյան – Էմին Օհանյան պարտիան ավարտվել է խաղաղ արդյունքով։

Ներքին առաջնությունների երրորդ տուրը կանցկացվի հունվարի 15-ին։