«Հայկական դուետը» հրաշալի արդյունք սահմանեց Աստանայում

Հայաստանի  հեծանվորդներ Էդվարդ Գրիգորյանը և Դավիթ Մաթևոսյանը,  հավաքականի  գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանի ուղեկցությամբ,  մասնակցեցին  Ղազախստանում անցկացված SILK WAY SERIES ASTANA միջազգային երիտասարդական մրցաշարին: Հանդես եկան  Madison մրցաձևը ներկայացրած տասը թիմերի   երկուական մարզիկներ:

ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ Աստանայի հեծանվահրապարակում, խմբային  80 շրջան 10 միջանկյալ վերջնագծով   զույգերի  պայքարում, մեր երկյակը արդարացրեց սպասելիքները: Միմյանց հրաշալի փոխապահովելով «հայկական  դուետը» վաստակեց 20 միավոր և տանտերերի գլխավոր ընտրանուց հետո գրավեց երկրորդ տեղը:
Սա լուրջ հաջողություն է և հույս է ներշչում , որ հայ  հեծանվորդները վսատհ ելույթներ կունենան նաև առաջիկա պատասխանատու ստուգատեսներում: Նկատի ունենք Երևանում մայիսի 23 –ին  և Տուլայում ՝  մայիսի  27 –ին մեկնարկելիք միջազգային մրցումները: Դրանք նախապատրաստական փուլեր կհանդիսանան հունիսին Գերմանիայում նշանակված Եվրոպայի առաջնության համար: