Հայուհիները՝ մեդալակիրներ

Վրաստանում  անցկացվեց Իրակլի Աբաշիձեի անվան կանանց բռնցքամարտի միջազգային մրցաշար:
Հայաստանի  կանանց թիմի   գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի սանուհիներից հինգը դարձան մեդալակիր:
Հաղթող ճանաչվեցին Հեղինե Պետրոսյանը / 48 կգ / և Լուսյա Ավետիսյանը  / 54 կգ /: Երկրորդ տեղով բավարարվեցին Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը, իսկ Անի Մուրադյանը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին: