Հայտնի են Հայաստանի 2025 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները

Չարենցավանում՝ քաղաքային մարզադաշտին կից մարզահամալիրում, ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների 2025 թվականի առաջնությունը: Երկօրյա ինտենսիվ պայքարից հետո կայացան եզրափակիչ գոտեմարտերը:

Մրցաշարին մասնակցել է շուրջ 69 մարզիկ: Քաշային կարգերով Հայաստանի չեմպիոնները դարձան հետևյալ ըմբիշները. 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Յուրա Հովսեփյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Սամվել Տերտերյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գևորգ Թադևոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մրցավարական կազմը համալրվել է 5 օտարերկրյա մասնագետներով՝ ապահովելու անաչառություն և բարձր որակ: