ՀԲՖ-ն ՝ World Boxing-ի անդամ. ի՞նչ է սա տալիս մեր մարզիկներին
Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի /World Boxing/ գործկոմը հաստատել է մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի անդամակցության դիմումը։ ՀԱՕԿ-ից պարզաբանում են, որ դա նշանակում է, որ 2026 թվականից սկսած մեր բռնցքամարտիկները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպության օրացույցում ընդգրկված պաշտոնական բոլոր մրցաշարերին։
Սա կարևոր նշանակություն ունի, քանզի մեր մարզիկները կկարողանան մասնակել Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար նախատեսված վարկանիշային մրցումներին:
Ի դեպ, 2025թ. World Boxing-ն արդեն անցկացրել է աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ, ինչպես նաև տղամարդկանց և կանանց աշխարհի ամբողջական առաջնություն, որոնց մեր երկրի պատվիրակները չեն մասնակցել, քանի որ այն ժամանակ հանդիսանում էին IBA-ի անդամ։
World Boxing-ի առաջիկա մրցաշարը նախատեսված է մարտին՝ Թաիլանդում, որտեղ մինչև 19 տարեկանները կխաղարկեն աշխարհի առաջնության մրցանակները:
World Boxing-ը հիմնադրվել է 2023թ. Ապրիլին և նպատակն է, որպեսզի բռնցքամարտը մնա օլիմպիական ընտանիքում: Համաշխարհային ֆեդերացիան արդեն ունի 155 անդամ՝ 123՝ լիիրավ, մեկ ասոցացված և 31 –ը՝ հավանության արժանացած։

