Վարազդատ Հարոյանը հեռանում է «Կազինցբարցիկա» թիմից. Ո՞րն է պատճառը
Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում: Պայմանագիրը լուծարվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը խնդրել է փոխադարձ համաձայնությամբ անհապաղ խզել պայմանագիրը ՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված: Հարոյանը թիմին միացել էր 2025 թվականի ամռանը: Նա Հունգարիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:
Հարոյանը ընթացիկ տարվա օգոստոսին հայտարարեց, որ ավարտում է կարիերան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Հարոյանի որոշման պատճառը հավաքականի նոր մարզչի՝ Եղիշե Մելիքյանի հետ չստացված համագործակցությունն է։

