Վեց մրցանակ՝ Բաթումից

Բաթումի քաղաքային լճում անցկացվեց թիավարության միջազգային մրցաշար: Իրենց ունակությունները  դրսևորեցին տարիքային երեք խմբերի ներկայացուցիչներ: Հայաստանից մրցության դուրս եկան Սևան քաղաքի մարզադպրոցի վեց սաներ:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մեծահասակների մրցումներում բայդարկավար Արսեն Մանուկյանը 5000 մետր ջրուղին անցավ երկրորդը, իսկ 200 մետրում ճանաչվեց երրորդը:

Կանոէավարների պայքարում / 5000 մետր / Արեգ Հովհաննիսյանը գրավեց երրորդ տեղը:

Իր օգտին երկու մրցանակ գրանցեց պատանի կանոիստների մրցավեճի մասնակից Գոռ Մանուկյանը: Նա երրորդն էր 3000մ. և 200մ. տարածություններում:

Այդպիսով,  Ավետիք Մալխասյանի գլխավորած թիմը իր հաշվեկշռում ունեցավ վեց մրցանակ: